AM
24 Հունիս 2013 - 08:07 AMT

Էրդողանը կարծում է, որ Թուրքիայում ու Բրազիլիայում բողոքի ակցիաները «թշնամի պետություններն» են հրահրում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հակակառավարական ցույցեր անող թուրքերին մեղադրել է երկրում վիճակը ապակայունացնելու մեջ և ենթադրել է, որ Թուրքիայում շաբաթներ շարունակվող բողոքի ակցիաները պատճառ են դարձել նաև Բրազիլիայում սկիզբ առած դժգոհության ալիքին:

Էրդողանը նաև կարծում է, որ Թուրքիայում ու Բրազիլիայում բողոքի ակցիաները, այսպես կոչված, «թշնամի պետությունների» ձեռքի գործն են:

Այս մասին թուրքիայի կառավարության ղեկավարը հայտարարել է Սամսուն քաղաքում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ: