AM
25 Հունիս 2013 - 06:06 AMT

Օբաման ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Trend-ը:

Կողմերը քննարակել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցը, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել հետագայում էլ շարունակել օգնություն տրամադրել սիրիական ընդդիմությանը:

Նրանք նաև Գեզի զբոսայգու իրավիճակն են քննարկել, խոսել են Թուրքիայում ընթացող հակկառավարակն ցույցերի և ապստամբների պահանջների մասին: