Բաղդադում պայթյունների զոհ է դարձել 27 մարդ: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, շիաներով բնակեցված շրջաններում առնվազն յոթ պայթյուն է որոտացել: Մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: Պայթուցիկ սարքերից մեկը տեղադրված է եղել ավտոմեքենայում, որը կայանած էր Բաղդադի հյուսիսային մասում: Դեռևս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը:






