AM
25 Հունիս 2013 - 09:46 AMT

Փարիզում վեց իսլամիստներ են ձերբակալվել

Վեց մարդ է ձերբակալվել Փարիզի Լեվալուա-Պերեր արվարձանում Ֆրանսիայի տարածքում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով:

Ենթադրվում է, որ հարձակման օբյեկտներ պետք է լինեին Ֆրանսիայում հայտնի դեմքեր: Քննությունը ենթադրում է, որ 2013թ. ապրիլին ձերբակալվածները թալանել են La Banque Postale բանկի բաժանմունքը և նոր կողոպուտներ էին պլանավորում: