Պետք է հստակ բանաձև ընդունել, որը թույլ չի տա զենք մատակարարել սիրիական ռեժիմին: Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար արքայազն Սաուդ ալ Ֆեյսալ Ալ Սաուդը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ համատեղ մամլո ասուլիսում:
«Հարկավոր է ռազմական օգնություն ցուցաբերել սիրիացի ապստամբներին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել»,-ասել է արքայազն Սաուդ ալ Ֆեյսալ Ալ Սաուդը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Արքայազնը վտանգավոր է համարում լիբանանյան Հեզբոլլահի և Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների ներկայությունը Սիրիայում:






