AM
26 Հունիս 2013 - 08:23 AMT

Սունիների և շիաների բախումները Լիբանանում շարունակվում են

Առնվազն 16 զինվոր և 20 գրոհային է երեկ զոհվել Սայդում բանակային ստորաբաժանումների և շեյխ Ահմեդ ալ Ասիրի կողմնակիցների միջև բախումների հետևանքով:

Բախումները Սայդում արդեն երրորդ օրն է, ինչ չեն դադարում: Ժամանկ առ ժամանակ հաղորդագրություններ են ստացվում այն մասին, որ Սայդի սունիների շրջանները լիովին անցել են կառավարական ուժերի վերահսկողության տակ, սակայն ամեն անգամ կրկին կրակոցներ են լսվում:

Բախումները Սայդում սիրիական քաղաքացիական պատերազմի շարունակությունն են: Լիբանանյան բանակը հանդես է գալիս Հեզբոլլահի կողմից, որը սատարում է Բաշար Ասադի ռեժիմին: Իսկ շեյխ Ահմեդ Ալ Ասիրի կողմնակիցները մասնակցում են սիրիական քաղաքացիական պատերազմին սունիների կողմից, գրում է 9tv.co.il-ը: