AM
26 Հունիս 2013 - 08:17 AMT

Ռուսաստանը դուրս է բերել ողջ ռազմական անձնակազմը սիրիական Տարտուսի ռազմակայանից

Ռուսաստանը դուրս է բերել ողջ ռազմական անձնակազմը սիրիական Տարտուսի ռազմակայանից, հայտնում է «Վեդոմոստին» ՊՆ վրա հղումով:

Ըստ հրապարակման, որոշումը թելադրված է այն վտանգի չենթարկելու ցանկությամբ: Բացի այդ, պաշտպանության նախարարությունում մտավախություն ունեին, որ միջադեպերը ռուս զինծառայողների մասնակցությամբ կարող են անբարենպաստ քաղաքական արձագանք ունենալ: Այժմ Տարտուսում չկան ինչպես ՌԴ զինծառայողներ, այնպես էլ քաղաքացիական ծառայողներ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովն արաբական մամուլին հայտարարել էր, որ Տարտուսի կետը ռազմավարական նշանակություն չունի: