AM
26 Հունիս 2013 - 09:40 AMT

Փորձագետներ. Սիրիայում հակամարտության զոհերի թիվը գերազանցում է 100 հազարը

Սիրիայում հակամարտության զոհերի թիվը գերազանցում 100 հազարը, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պահպանման մոնիտորինգի սիրիական կենտրոնի» (OSDH) վրա հղումով, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվում է հակամարտությունը իշխանությունների ու ընդդիմության միջև: Այդ ընթացքում, ըստ ՄԱԿ տվյալների, առնվազն 93 հազար մարդ է զոհվել: