AM
26 Հունիս 2013 - 12:10 AMT

Հակամարտող կողմերը Թուրքիայում պետք է փոխզիջման գան

Թուրքական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների միջև քաղաքացիական համաձայնության մոդել է, գտնում է Վեհաժողովում ՌԴ պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հազարավոր ցուցարարներ են կրկին դուրս եկել Ստամբուլի փողոցներ: Արդեն երեք շաբաթ է չեն դադարում հակակառավարական ցույցերը: Լեոնիդ Սլուցկին գտնում է, որ օրինակ վերցնելով իրենց իսկ պատվիրակությունից ԵԽԽՎ-ում, պետք է հաշտվեն նրանք, ով գտնվում է Թուրքիայում: «Ես կարծում եմ, որ սթափ դատող քաղաքական գործիչները, որոնք կան Թուրքիայի բոլոր քաղաքական կուսակցություններում, այսօրվա փուլում պետք է նույնպես փոխզիջման գան»,-ասել է նա: