AM
27 Հունիս 2013 - 08:48 AMT

ԵվրԱսԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի խորհուրդը երկու ներդրումային նախագիծ է հաստատել Հայաստանի համար

ԵվրԱսԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի խորհուրդը հավանություն է տվել երկու ներդրումային նախագծի Հայաստանի համար և մեկ նախագծի Ղրղզստանի համար: Որոշումը թույլ է տալիս ձեռնամուխ լինել նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորմանը:

Խոսքը գնում է «Ոռոգման համակարգերի ինստիտուցիոնալ հնարավորությունների արդիականացման ու զարգացման» և «Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության» (4 րդ փուլ) նախագծերի մասին: