AM
27 Հունիս 2013 - 12:30 AMT

Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում և պատրաստակամություն են հայտնել համակարգելու գործողությունները ճգնաժամի կարգավորման համար, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև երկկողմ համագործակցության արդիական հարցեր: «Երկու կողմերը բարձր են գնահատել բազմաբնույթ ռուս-թուրքական համագործակցությունը, այդ թվում նաև էներգետիկայի ոլորտում»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: