Թուրքիան երկու շարժական հոսպիտալ է փոխանցել Ադրբեջանին; Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է հանձնման արարողությանը: Դրանք կիրառելի են արտակարգ իրավիճակներում: Հոսպիտալները ունեն ինստենսիվ թերապիայի բաժին, վնասվածքների մոդուլ և վիրահատարան:
Ըստ թուրքական ընկերության ներկայացուցչի, նման հոսպիտալներ նրանք առաքել են Սուդանի Դարֆուր շրջանին, Փղոսկրի ափ և Մալի: Նա ասել է, որ հոսպիտալները հարմարեցված են ինչպես Ադրբեջանի կլիմայն, այնպես էլ ավելի խիստ պայմանների: «Յուրաքանչյուր հոսպիտալը նախատեսված է 44 մահճակալի համար, որից 8-ը՝ ծանր հիվանդների համար»,-ասել է Հյուները, հայտնում է Anadoly գործակալությունը:






