Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին ողջունել է Թեհրան-Վաշինգտոն ուղիղ չվերթի բացումը: Լրագրողների հետ հանդիպմանը նա լրագրողներին ասել է.«Մենք այդ հարցում ոչ մի խնդիր չունենք: Խնդիր ունի հակառակ կողմը: ԱՄՆ-ում բազում իրանցիներ են ապրում, և մենք ցանկանում ենք, որ նրանք ազատ տեղաշարժվեն»:
Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Հասան Ռուհանիին շնորհավորական ուղերձ էր ուղարկել ԱՄՆ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին՝ հույս հայտնելով, որ ուղիղ բանակցությունների միջոցով հնարավոր կլինի լուծել Իրանի միջուկային խնդրի լուծումը, հայտնում է FARS-ը:






