AM
28 Հունիս 2013 - 08:29 AMT

Գեներալ Ջեյմս Քարթրայթը հրապարակել է Իրանի դեմ կիբերհարձակումների մասին տեղեկությունները

ԱՄՆ շտաբերի պետերի միավորված կոմիտեի փոխնախագահ, 63-ամյա գեներալ Ջեյմս Քարթրայթը դարձել է գաղտնի տվյալների արտահոսքի մասին քննության ֆիգուրանտ:

Ինչպես հայտնում է NBC-ը, նա կարող է մեղսակից լինել Իրանի դեմ կիբերհարձակումների մասին տեղեկությունների հրապարակմանը:

Խոսքը գնում է Stuxnet վիրուսի մասին, որը 2010թ. վնասել էր Իրանի միջուկային կայանների համակարգիչները, շարքից դուրս բերելով ցենտրիֆուգերը, որոնք օգտագործվում են ուրանի հարստացման համար: Վիրուսի ստեղծումը վերագրվում էր ԱՄՆ և Իսրայելի հատուկ ծառայություններին: