AM
28 Հունիս 2013 - 08:23 AMT

ՌԴ ՊՆ. Ռուսաստանի ՌԾ ուժերը Տարտուսից մտադիր չեն հեռանալ

Հունիսի 27-ին Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչը հերքել է ավելի վաղ հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ ՌԾՈւ անձնակազմը տարհանվում է սիրիական Տարտուս քաղաքում տեղակայված կայանից:

«Նախօրեին մի շարք ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունը ռուսական անձնակազմի Տարտուսից հեռանալու մասին, չեն համապատասխանում իրողությանը»,-հայտարարել է ՊՆ-ն:

Առաջին հաղորդագրություններն այդ մասին տպագրել էր ռուսական «Վեդոմոստի» թերթը՝ ՊՆ-ում իր աղբյուրի վրա հղումով: