Թուրքիան մտադիր է 10 անգամ ավելացնել ներդումները պաշտպանական արդյունաբերության ոլորտում, հայտնում է Cihan գործակալությունը:
Թուրքիան նաև մտադիր է առաջիկա տարիներին 5 անգամ ավելացնել պաշտպանական արդյունաբերության ոլորտի արտահանման ծավալները: Ըստ Մեյդանի, 2013 թվականի ապրիլին Թուրքիայից պաշտպանական նշանակության արտադրանքի արտահանումը աճել է 12,6 տոկոսով՝ 2012թ. նույն ամսվա համեմատ:






