ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն ու Արգենտինայի դեսպանությունը սեմինար էին կազմակերպել «Երկկողմ առևտուր և ներդրումային հնարավորություններ» թեմայով:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Արգենտինայի դեսպսն Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան, միջոցառման նպատակն է հայտնաբերել Արգենտինայի ու Հայաստանի միջև համագործակցության պոտենցիալ ոլորտները, ինչպես նաև խթանել ապրանքաշրջանառության աճը երկու երկրների միջև:
Իր հերթին ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը հավելեց, որ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև ընդամենը 10 մլն դոլարի է հասնում: «Դա շատ ցածր ցուցանիշ է, այն դեպքում, երբ առևտրա-տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները Հայաստանի ու Արգենտինայի հետ հսկայական են»,-ասել է նա:
Արայիկ Վարդանյանը հայտնել է, որ հայկական կողմը միջոցառման ընթացքում կներկայացնի երկրի ներդրումային պոտենցիալը՝ զբոսաշրջության, ՏՏ ոլորտում և գյուղմթերքի վերամշակման բնագավառում: