AM
28 Հունիս 2013 - 11:12 AMT

Alcatel One Touch Idol Ultra-ն արդեն վաճառքում է

Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել Alcatel One Touch նորաոճ հեռախոսները, այդ թվում՝ ներկայումս հասանելի ամենաբարակ՝ Alcatel One Touch Idol Ultra մոդելը:

Ընդամենը 6,45 մմ հաստությամբ Alcatel One Touch Idol Ultra-ն նրանց համար է, ովքեր գնահատում են ժամանակակից դիզայնը և տեխնոլոգիաները: Սմարթֆոնը գործում է Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգի հիման վրա՝ ընձեռելով հաղորդակցման այսօրվա պահանջներին համապատասխան լայն հնարավորություններ, ինչպիսիք են HD տեսանկարահանումը, 8 ՄՊ տեսախցիկը, գերզգայուն էկրանը և շատ ավելին: Ի դեպ` Alcatel One Touch Idol Ultra սմարթֆոնը կարելի է ձեռք բերել բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից:

Alcatel One Touch Idol Ultra-յի գինը 177000 դրամ է, Alcatel One Touch X’Pop-ինը`89900 դրամ, Alcatel One Touch M’Pop-ինը` 69900, Alcatel One Touch S’Pop-ինը` 59900: Ցանկության դեպքում հեռախոսները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mt.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: