Ադրբեջանի ԶՈւ շարքերում գրանցվել է հերթական արտակարգ պատահարը: Զորամասերից մեկի զինվորը հրազենայի կրակոց է հասցրել ինքն իրեն: Ասվում է, որ միջադեպը գրանցվել է Շամկիրի շրջանի զորամասում: Ոտքի հրազենային վիրավորվածության հետևանքով 19-ամյա ադրբեջանցի զինվոր՝ Սյունեթ Քյուբար օղլու Դադաևը տեղափոխվել է հոսպիտալ: Այս պահի դրությամբ հաղորդվել է, որ կրակոցը կատարվել է «ամրագրված զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում»: Ադրբեջանի ՊՆ մամլո ասուլիսում հաստատել են փաստը:
Իսկ երեկ Ադրբեջանում մահացել է հերթական զինվորը: Միջադեպը տեղի է ունեցել սահմանապահ ուղեկալում, որը գտնվում է Ադրբեջանի Լերիկի շրջանի տարածքում: Սամեդով Խազար Աղա օղլուն «զոհվել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով», հայտնում է ԱՊԱ-ն:






