Իրանը մի քանի օր առաջ գործարկել է «Բուշեր» ԱԷԿ-ը, որն առաջինն է Մերձավոր Արևելքում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Մոսկվայում Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբաս Դավանին: Ըստ նրա, ԱԷԿ-ը գործարկվել է 1000 մեգավատ հզորությամբ:
ԱԷԿ-ի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել դեռ 2010 թվականին: Վերջին երեք տարիներին Իրանի պաշտոնյաներն ու «Ռոսատոմի» ներկայացուցիչները կանոնավոր կերպով հայտարարում էին, որ կայանը կսկսի աշխատել առաջիկայում:






