AM
28 Հունիս 2013 - 13:45 AMT

Հունիսին 2013թ. մայիսի համեմատ բենզինի գները նվազել են 1,5 տոկոսով

Ընթացիկ տարվա հունիսին 2013թ. մայիսի համեմատ Հայաստանի ոչ սպառողական շուկայում գրանցվել է 0,1 տոկոս գնանկում

Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հունիսին 2013թ. մայիսի համեմատ բենզինի ու դիզվառելիքի գները համապատասխանաբար նվազել են 1,5 և 1,1 տոկոսով:

Միաժամանակ 2013թ. հունիսին 2012թ. նույն շրջանի համեմատ գրանցվեց բենզինի գների 1,5 տոկոս անկում, իսկ դիզվառելիքի արժեքը աճել է 2,7 տոկոսով, իսկ 2012թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գները նվազել են 2 տոկոսով, իսկ դիզվառելիքի գներն աճել են 2,7 տոկոսով:

Այսօրվա դրությամբ «Սուպեր» տեսակի բենզինը կարելի է ձեռք բերել 530 դրամով, «Պրեմիումը»՝ 500 դրամով, «Ռեգուլյարը»՝ 480 դրամով: