AM
29 Հունիս 2013 - 08:04 AMT

Թուրքիայում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ՝ 2 մարդ է զոհվել և 7 վիրավորվել է

Թուրքիայի հարավ-արևելքում ցուցարարների և ոստիկանության բախումների արդյունքում 2 մարդ է զոհվել և 7 վիրավորվել է: Ըստ տեղեկությունների, ցուցարաներին վրդովեցրել է այն, որ իշխանությունները սկսել են ոստիկանության նոր բաժանմունք կառուցել: Ամբոխ է հավաքվել, շինհրապարակի ուղղությամբ պայթուցիկով շշեր են նետվել:

Ոստիկանությունը նախազգուշական կրակ է բացել, ցուցարարները պատասխանել են քարերով, որից հետո իրավապահները արցունքաբեր գազ են օգտագործել:

Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ ոստիկանությունը կրակել է ամբոխի ուղղությամբ մարտական փամփուշտներով: