AM
29 Հունիս 2013 - 10:33 AMT

Ջոն Քերին չեղյալ է հայտարարել Ամմանում կայանալիք մամուլի ասուլիսը

Ամերիկյան աղբյուրները հաստատել են տեղեկատվությունն այն մասին, որ Ջոն Քերին չեղյալ է հայտարարել մամլո ասուլիսը Հորդանանում: Շաբաթ առավոտյան Քերին հանդիպել է նախագահ Մահմուդ Աբբասի հետ Ամմանում:

Մինչդեռ AFP-ն հայտնեց, որ Քերին նաև հրաժարվել է Արաբական Միացյալ Էմիրություններ նախատեսված առաջիկա այցից: Փոխարենը Քերին կվերադառնա Իսրայել շաբաթ օրն ավելի ուշ և կհանդիպի վարչապետ Նեթանյահուի հետ: