«Թամարրուդ» շարժումը, որը նախաձեռնել է նախօրեին Եգիպտոսում ծայր առած բողոքները, հայտարարել է, որ վերջնաժամկետ է ներկայացնում նախագահ Մուրսիին, որպեսզի նա կարողանա ինքնուրույն որշում կայացնել հրաժարականի մասին:
Հակառակ դեպքում ընդդիմադիրները կոչ կանեն «Եգիպտոսի ժողովրդին կրկին հավաքվել երկրի հրապարակներում» և քաղաքացիական անհանդուրժողականության զանգվածային հավաքներ անել:
Մուրսիի պաշտոնակալման առաջին տարեդարձի օրը ցույցերին մի քանի միլիոն մարդ է մասնակցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:






