Ադրբեջանի ՊՆ Շամկիրի կորպուսի զորամասերից մեկում դանակահարություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է vesti.az-ը, 19-ամյա շարքային Իլկին Հուսեյնովը դանակով հարվածել է իր հասակակից Գադիր Իսմայլովին:
Տուժածը տեղափոխվել է հոսպիտալ: Ասվում է, որ Հուսեյնովը զորակոչվել է ադրբեջանական բանակ Սումգայիթից, իսկ Իսմայլովը՝ Գյոյչայից:






