Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հակառակորդները ներխուժել են «Մահմեդական եղբայրների» կենտրոնակայան: Շենքի գրոհը սկսվել էր դեռ կիրակի երեկոյան: Շենքը գրավելու բազում փորձերի ընթացքում ներսում գտնվող շարժման անդամները հրազեն են օգտագործել: Ավելի վաղ հայտնվել է 5 զոհվածների ու շուրջ 60 վիրավորների մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:






