AM
1 Հուլիս 2013 - 14:36 AMT

Նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան հոկտեմբերի 27-ին

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նշանակել է ընտրությունների օրը:

«Վրաստանի նախագահն ըստ Սահմանադրության որոշում է կայացրել հերթական նախագահական ընտրությունների օրը նշանակելու մասին: Վրաստանի նախագահը հուլիսի 1-ին ստորագրել է համապատասխան կարգադրությունը: Ընտրությունները կկայանան հոկտեմբերի վերջին կիրակի օրը՝ հոկտեմբերի 27-ին»,-հայտարարել է նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն: Այս պահի դրությամբ հայտնի են 3 թեկնածուների անուններ. փոխվարչապետ Գեորգի Մարգվելաշվիլին «Վրացական երազանքից», Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, ինչպես նաև նախկին փոխխոսնակ Նինո Բուրջանաձեն:

Նախագահամետ «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածուն հայտնի կդառնա հուլիսին վերջին: