AM
2 Հուլիս 2013 - 08:58 AMT

Մուհամեդ Մուրսին մերժել է Եգիպտոսի ժողովրդի վերջնագիրը

Եգիպտոսի նախագահ Մուhամմեդ Մուրսին մերժել է Եգիպտոսի ժողովրդի վերջնագիրը, որը բանակի հրամանատարությունը նրան էր ներկայացրել Եգիպտոսի ժողովրդի անունից, որով նրան առաջարկվում է 48 ժամվա ընթացքում հրաժարական տալ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Նա հաստատել է, որ ղեկավարվելու է ազգային հաշտեցման սեփական ծրագրով և կանտեսի բարձրագոչ հայտարարությունները: Մուրսին ժողովրդավարական ղեկավարման կարգը համարել է 2011թ. հեղափոխության հիմնական նվաճումը:

Մինչդեռ «Եգիպտոսի իսլամական դաշինքը», որի անդամ են նաև «Մահմեդական եղբայրները», մեղադրել է բանակին օրինական իշխանությունների վրա հարձակվելու մեջ՝ կոչ անելով իր կողմնակիցներին դուրս գալ փողոց: