Բանտում գտնվող Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը բավականին չարախնդրորեն է ընկալում այն, ինչ կատարվում է իր երկրում, հայտնում է «Ռեշետ Բետ» ռադիոկայանի թղթակից Էրան Զինգերը՝ տեղական ԶԼՄ-ների վրա հղումով: Հոսնի Մուբարաքը բանտախցի իր «հարևաններին» ասել է, որ երբ ինքն էր նախագահ, այդքան մարդ ցույցի դուրս չէր գալիս: Բացի այդ, հասկանալով, որ ժողովուրդը ցանկանում է, որ նա հեռանա, ինքը կամավոր է թողել իր պաշտոնը՝ խուսափելու համար անհարկի զոհերից:
Հավանաբար, դրանով Մուբարաքն ակնարկում է, որ Մուհամմեդ Մուրսին պետք է հրաժարական տա, ինչպես դա պահանջում են ցուցարարները: Մուրսիի հրաժարականի մասին պահանջը ստորագրել է 22 մլն մարդ:






