ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը քաղաքական ապաստան էր խնդրել Ռուսաստանից, սակայն հետո հրաժարվեց իր խնդրանքից: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հուլիսի 2-ին պատմել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ Պեսկովի, պատճառը Մոսկվայի առաջ քաշած պայմաններն են, այն է՝ դադարեցնել ԱՄՆ-ին վնասող գործունեությունը:
Ընդ որում Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը նախկինի պես մտադիր չէ արտահանձնել Սնոուդենին ԱՄՆ, քանի որ այնտեղ մահապատիժ կա, հայտնում է Ինտերֆաքսը:






