Թեհրանն իմաստ չի տեսնում ատոմային զենք ունենալու մեջ, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Մեզ ատոմային զենք պետք չէ,-ասել է նա:-Մի՞թե մենք կարող ենք այն օգտագործել: Այն անօգուտ է: Մարդկությունն անցել է իր պատմության այն փուլը, երբ կարելի էր ատոմային զենք օգտագործել»:
Ահմադինեժադը նշել է, որ իր երկիրը կողմ է ԱՄՆ հետ երկխոսության, սակայն հավասար հիմունքներով: «Եղել են իրավիճակներ, երբ Թեհրանը պատրաստակամություն է հայտնել նստել ԱՄՆ հետ բանակցությունների սեղանի շուրջ, սակայն ամերիկյան կողմը չի ցանկացել: Երկխոսությունը խնդիրները հանգուցալուծելու լավագույն միջոցն է: Մենք միշտ ենք դա ասել: Սակայն եթե ինչ-որ մեկը մուրճը պահում է գլխիդ վերևում և առաջարկում է երկխոսություն վարել, դա անհնար է: Երկխոսությունը չի կարող բռնության գործիք լինել»,-ասել է նա:






