AM
2 Հուլիս 2013 - 11:33 AMT

ԵՄ և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարներն անտեսել են Սաուդյան Արաբիայի սիրիացի գրոհայիններին զինելու կոչը

Եվրամիության և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների համատեղ նիստի մասնակիցներն անտեսել են Սաուդյան Արաբիայի սիրիացի գրոհայիններին զինելու կոչը:

Եզրափակիչ փաստաթղթում ասվում է, որ հարկավոր է հասնել սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման: Այնտեղ բառ անգամ չկա սիրիացի գրոհայիններին զինելու մասին, հայտնում է SANA-ն:

Սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր «Ջեբհաթ ան Նուրսի» գրոհայիններին են միացել Հորդանանի սալաֆիտների հոսանքի շուրջ 500 անդամներ: