AM
2 Հուլիս 2013 - 11:49 AMT

Ռուստամ Իբրահիմբեկովն ընտրվել է ընդդիմության միասնական թեկնածու Ադրբեջանի նախագահի ընտրություններին ընդառաջ

Ադրբեջանցի կինոդրամատուրգ, «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի սցենարի հեղինակ Ռուստամ Իբրահիմբեկովն ընտրվել է ընդդիմության միասնական թեկնածու Ադրբեջանի նախագահի ընտրություններին ընդառաջ բոլոր ընդդիմադիր կուսակցություններիц, որոնք միավորվել են Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդում, հայտնում է Turan գործակալությունը: Ադրբեջանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2013թ. հոկտեմբերի 16-ին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջադրվել է երրորդ անգամ երկրի իշխող կուսակցությունից: