Լիբիայում գրոհայինները ընդհատել են ներքին գործերի նախարարության աշխատանքը: Աշխատակիցները ստիպված են եղել հեռանալ շենքից, երբ մոտեցել են մի խումբ զինյալներ և պահանջել են նախարարի հրաժարականը, հայտնում է Բի-բի-սին: Գրոհայինները պահանջել են Լիբիայի անվտանգության ապահովումը փոխանցել երկրի ոստիկանությանն ու բանակին: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, գրոհայինների դժգոհության պատճառը ՆԳՆ համագործակցությունն է Անվտանգությւան գերագույն կոմիտեի հետ, որը ստեծղվեց 2011թ. քաղաքացիական պատերազմից հետո:






