Վերահսկիչ պալատի կողմից իրականացված 2012 թ. ստուգումները պետմարմիններում մի շարք թերություններ են բացահայտել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության աշխատանքում, մասնավորապես, երկու բիոզուգարանների տեղադրումը Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում և Տաթևի վանքի տարածքում, որոնց արժեքը կազմում է 100 մլն դրամ և անարդյունավետ է համարվել: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հուլիսի 3-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց, որ բիոզուգարանները տեղադրված են և աշխատում են՝ հավելելով, որ դրանք ձեռք բերելու և շահագործելու հիմնական նպատակը զբոսաշրջության խթանումն էր: Նախարարը նշեց նաև, որ այդ բիոզուգարանների բարձ գինը լիովին համապատասխանում է դրանց որակին, սակայն, իր կարծիքով, այս դեպքում հարկ չկար նման միջոցներ ծախսել 2 բիոզուգարանների տեղադրման համար:
Ինչ վերաբերում է զբոսաշրջության ոլորտին, ապա` ըստ ՎՊ-ի, այն չի վերահսկվում էկոնոմիկայի նախարարության կողմից, սակայն նախարարն ասաց, որ դեռ չի մշակվել ստուգումների անցկացման կարգը: Ավանեսյանը դեմ հանդես եկավ համատեղ ստուգումներին՝ նշելով, որ կառավարությունը իր վրա է վերցրել ստուգումների կազմակերպումը՝ հաշվի առնելով բիզնեսի համար այդ բեռի թեթևացումը: «Ռիսկերի վրա հիմնված ստուգումների անցկացման կարգը դեռ մշակված չէ»,-ասաց նա:
Անդրադառնալով ՎՊ-ի ՓՄՁ-ներին չաջակցելու մասին գնահատականին, որի հետևանքով դրանց մեծ մասը փակվում է՝ Ավանեսյանը հայտարարեց, որ «այդպես էլ պետք է լինի»:
«Մենք գտնում ենք, որ ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված ծրագիրը ոչ միայն արդյունավետ է, այլ նաև պետք է ընդլայնվի»,- ասաց նա:
Ըստ նախարարի, սթարթափների 85 տոկոսը գտնվում է Հայաստանի հեռավոր մարզերում, ինչը ավելացնում է նրանց աշխատանքի ռիսկը: Բացի այդ, թյուր կարծիք կա, որ արդեն աշխատանքի առաջին տարում ՓՄՁ պետք է 60 տոկոս շահույթ ստանա, սակայն նրանց մեծ մասը փակվում է առաջին 1-2 տարում: Պատասխանելով լրագրողների հարցերին ՎՊ ֆինանսավորման մասին, նախարարն ասաց, որ ՎՊ-ի և էկոնոմիկայի նախարարության պրոֆեսիոնալիզմը հավասարազոր է:






