Վրաց-ադրբեջանական սահմանի մոտ զինված միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել: Ինչպես գրում են ադրբեջանական լրատվական գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել ժամեր առաջ Ադրբեջանի Բալաքենի շրջանի Իթիթալ գյուղի մոտ:
Եղբայրներ Վյուգար և Շահին Ղուրբանովները հրազենային վնասվածքներով տեղափոխվել են շրջանային հիվանդանոց: Նրանցից մեկի կյանքը չի հաջողվել փրկել, մյուսի վիճակը գնահատվում է ծանր: Տուժածների մտերիմների փոխանցմամբ՝ եղբայրների վրա կրակել է մի վրացի:
Բալաքենի շրջանի դատախազությունն արդեն հայտարարել է, որ բացահայտվել է կրակողի ինքնությունը: Մուհամաև Գասիմ Ռամազ օղլուն ձերբակալվել է: Առգրավվել է նաև նրա` հանցագործության գործիք հանդիսացող որսորդական երկփող զենքը: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:






