AM
4 Հուլիս 2013 - 08:01 AMT

Բոլիվիայի նախագահը վերադարձել է հայրենիք նրա ինքնաթիռի հետ կապված սկանդալից հետո

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը բարեհաջող վերադարձել է հայրենիք Եվրոպայում նրա ինքնաթիռի հետ կապված սկանդալից հետո:

Ինչպես հայտնում է տեղի հեռուստատեսությունը, նախագահի ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Լա Պասի օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել են հազարավոր կողմնակիցներ: Նախագահական ինքնաթիռը գիշերը ստիպված է եղել չպլանավորված վայրէջք կատարել Վիեննայի օդանավակայանում, այն բանից հետո, երբ Ֆրանսիան, Պորտուգալիան, Իտալիան ու Իսպանիան փակել են օդային տարածքը նախագահական ինքնաթիռի համար:

Առիթ են հանդիսացել այն մտավախությունները, թե ինքնաթիռում կարող էր լինել նաև ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Բոլիվիան և Լատինական Ամերիկայի մյուս երկրները դատապարտել են միջադեպը՝ գնահատելով այն որպես Մորալեսի դեմ ուղղված մահափորձ՝ միջազգային համաձայնագրերի կոպիտ խախտմամբ: