AM
4 July 2013 - 08:35 AMT

Մահացել է համակարգչային «մկնիկի» հեղինակը

88 տարեկան հասակում վախճանվել է գիտնական, համակարգչային գիտությունների ոլորտի մասնագետ Դուգլաս Էնգելբարտը: Նրան է պատկանում համակարգչային տեխնոլոգիաներից շատերի հայեցակարգի մշակումը, մասնավորապես «մկնիկի» հայտնագործումը:

Հետագայում հայտնի դարձած Սան Ֆրանցիսկոյի շնորհանդեսին 1968 թվականի դեկտեմբերի 9-ին նա ցուցադրեց հիպերտեքստային հղումների տեխնոլոգիան վիզուալ ռեժիմով: Նա ցուցադրեց նաև «մկնիկի» հետ աշխատանքը, ստանդարտ ստեղնաշարն ու ստեղների հատուկ հավաքածուով սարքը: