AM
4 Հուլիս 2013 - 07:37 AMT

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի մասնագետները համոզված են, որ մինչև տարեվերջ վարկերի ու ավանդների տոկոսադրուքները չեն փոխվելու

«Մեր վերլուծաբաններն այս տարի չեն կանխատեսում վարկերի ու ավանդների տոկոսադրույքների փոփոխություն», – հայտատարեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը: «Տոկոսադրույքների չափը կախված է ինչպես ներտնտեսական, այնպես էլ արտաքին շուկաներում առկա իրավիճակից: Տոկոսադրույքը` դա օբյեկտիվ մեծություն է, որը ձևավորվում է շուկայում: Բարձր տոկոսադրույքներ արձանագրելիս միաժամանակ պետք է նշել այն ցուցանիշը, որի հետ հարաբերակցում ենք վարկերի դրույքաչափերը: Եթե նշում ենք, որ Հայաստանում վարկային ռիսկի մակարդակը բարձր է` դա նշանակում է, որ տոկոսադրույքները նույնպես պետք է համապատասխանեն վարկային ռիսկի ցուցանիշին: Բացի այդ, իրենց գործունեության արդյունքում բանկերը պետք է ձեռք բերեն այնպիսի մարժա, որի շնորհիվ առաջին հերթին հնարավոր կլինի ապահովել ամբողջ բանկի գործունեության արդյունավետությունը, երկրորդ հերթին` վարկավորման ընթացքում հնարավոր ռիսկերի նվազեցումը: Կենտրոնական բանկի դրամային քաղաքականությունը միանշանակորեն ուղղված է բանկային համակարգի կայունացմանը: Այսինքն` կարգավորող մարմնի քաղաքականությունն ուղղված է վարկային շուկայի կայունացմանն ու բանկերի կողմից բոլոր պլանային գործակիցների աճի ապահովմանը: Կենտրոնական բանկի կողմից նախաձեռնվող բոլոր նորմատիվային փոփոխությունների մասին տեղական առևտրային բանկերն տեղեկանում են նախօրոք: Եթե որևիցէ բանկի չի հաջողվում հարմարվել նոր պայմաններին, ապա վերջինիս մոտ առկա է ներքին կառավարման համակարգի ցածր արդյունավետության խնդիր», ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: