Դատավոր Ադլի Մանսուրը երդվել է Եգիպտոսի ժամանակավոր նախագահի պաշտոնում: ՍԴ նախագահը կկատարի իր պարտականությունները մինչ պաշտոնական ընտրությունների անցկացումը:
Ադլի Մանսուրը երկար ժամանակ աշխատել է Եգիպտոսի Պետական խորհրդում, մասնակցել է նախագահական ընտրությունները վերահսկելու մասին օրենքի մշակմանը, որի շնորհիվ Մուհամմեդ Մուրսին կարողացավ իշխանության գալ:
Բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ շահագրգռված չեն, որպեսզի ժամանակավոր ղեկավարությունը երկար մնա:






