AM
5 Հուլիս 2013 - 08:33 AMT

Մեքսիկայում հրաբխի ակտիվացման պատճառով ավիաչվերթները չեղյալ են համարվում

Տարբեր ավիաընկերությունների գրեթե 50 ավիաչվերթներ են հետաձգվել Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբխի ակտիվության պատճառով: Հրաբխի արտանետած մոխիրն ու գազը բարձրացել է 3,5 կմ բարձրության վրա: Երկու անգամ գրանցվել են հրաբխային երկրաշարժեր:

Հրաբխի շուրջ ստեղծվել է անվտանգության 12-կիլոմետրանոց գոտի: Մերձակա շրջաններից բնակչության տարհանման մասին դեռևս ոչինչ չի ասվում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: