Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ Լա Պասում ԱՄՆ դեսպանությունը կարող է փակվել, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Հուլիսի 3-ին մի շարք եվրոպական երկրներ արգելեցին Բոլիվիայի նախագահի մուտքն իրենց օդային տարածք Էդվարդ Սնոուդենի հնարավոր տեղափոխման պատճառով: Այդ միջադեպից հետո օդանավը վայրէջք կատարեց Ավստրիայում, որտեղ Էվո Մորալեսը ստիպված եղավ 13 ժամ անցկացնել: Ավելի ուշ նա հայտարարեց, որ վայրէջքից հետո իր ինքնաթիռը Ավստրիայում չեն զննել, թեև փորձեր եղել են:
Մորալեսը հայտարարել է, որ «եթե պետք լինի, իրենք կփակեն ԱՄն դեսպանությունը: «Այն մեզ պետք չէ»,-ասել է նա:






