AM
5 Հուլիս 2013 - 09:06 AMT

Եգիպտոսի ԱԳՆ. Մուրսիի պաշտոնանկությունը ռազմական հեղաշրջում չէ

Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունը խոստացել է ձեռնպահ մնալ քաղաքացիների, որևէ կուսակցության կամ քաղաքական կազմակերպության հետապնդումներից, հայտնում է AP-ին՝ երկրի ռազմական ղեկավարության ներկայացուցչի հայտարարության վրա հղումով:

Քաղաքացիներին երաշխավորվում է խաղաղ ցույցերի անցկացման իրավունքն այն դեպքում, եթե դա չի վնասի ազգային անվտանգությանը: Եգիպտոսի ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Մուրսիի պաշտոնանկությունը ռազմական հեղաշրջում չէ: