AM
5 Հուլիս 2013 - 10:08 AMT

Ադլի Մանսուրը պատրաստվում է հրապարակել Սահմանադրական հռչակագիրը անցումային շրջանի համար

Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը պատրաստվում է հրապարակել Սահմանադրական հռչակագիրը անցումային շրջանի համար, գրում է Al Ahram-ը:

Հռչակագիրը բաղկացած կլինի 12 կետից, որից գլխավորները կլինեն տեխնոկրատների ժամանակավոր կառավարության ձևավորումը, Եգիպտոսի խորհրդարանի վերին պալատի լուծարումը, սահմանադրական ուղղումների հանձնաժողովի ձևավորումը:

Հանձնաժողովը կմշակի նոր հիմնական օրենքը 3 ամսվա ընթացքում, հետո կանցկացվի համընդհանուր հանրաքվե և անցումային շրջանի ամենավերջում՝ նախագահական ընտրություններ: