AM
5 Հուլիս 2013 - 12:28 AMT

Աֆրիկյան միությունը պաշտոնապես դադարեցրել է Եգիպտոսի անդամակցությունը

Աֆրիկյան միությունը պաշտոնապես դադարեցրել է Եգիպտոսի անդամակցությունը: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ կազմակերպության վրա հղումով: Որոշումը կայացվել է Աֆրիկյան միության խաղաղության ու անվտանգության կոմիտեի անդամների հետ հանդիպման արդյունքում: Որոշումն ընդունվել է, Միության կարծիքով Եգիպտոսում տեղի ունեցած «ոչ սահմանադրական» փոփոխությունների արդյունքում, որի հետևանքով պաշտոնանկ արվեց նախագահ Մուրսին, հայտնում է ՌԲԿ-ն: