AM
5 Հուլիս 2013 - 12:47 AMT

ԱՄՆ և ԵՄ միջև ազատ առևտրի մասին բանակցությունները կմեկնարկեն հուլիսի 9-ին

ԱՄՆ և ԵՄ միջև ազատ առևտրի մասին բանակցությունները կմեկնարկեն հուլիսի 9-ին, անկախ ԱՄՆ կողմից ԵՄ ներկայացուցիչների գաղտնալսման հետ կապված սկանդալից:

Դա հաստատել է այսօր Եվրահանձնաժողովը: Անցած շաբաթ փակ դռների ետևում ԵՄ ներկայացուցիչները որոշում չկայացրեցին, որը կարգելակեր աշխատանքային խմբերի հանդիպումը Վաշինգտոնում: Արդյունքում բանակցությունները կմեկնարկեն հուլիսի 9-ին Վաշինգտնում: ՙ Բեռլինում Ֆրանսիայի նախագահ Օլանդի և Գերմանիայի կանցլեր Մերկելի հետ հանդիպմանը Եվրահանձաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն նշեց, որ «ԵՄ-ն ու ԱՄՆ-ն շահագրգռված են ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքել: Բանակցությունները եղել և մնում են գլխավոր գերակայությունների շարքում, ասել է նա: