Թուրքիայի ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել երկրի 5 գավառների 17 հասցներում: Ինչպես հայտնում է TRT-ն, հատուկ գործողությունները միաժամանակ տեղի են ունեցել Իզմիրում, Անկարայում, Ստամբուլում, Մանիսում և Բատմանում: Ձերբակալվածների թվում են ձախ ծայրահեղական խմբավորումների անդամներ:
Ձերբակալությունների համար հիմք է ծառայել արտաքին հսկողության տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրությունը: Ինչպես նշվում է, բոլոր ձերբակալված անձինք մասնակցել են լարվածության բորբոքմանը, հարձակումներ են գործել ոստիկանների վրա և վնասել են պետական գույքը:






