AM
6 Հուլիս 2013 - 09:54 AMT

Վենեսուելայի պաշտպանության նախարար է դարձել կին ծովակալը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի պաշտպանության նախարար է նշանակել ծովակալ Կարմեն Մելենդեսին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Մելեդեսը առաջին կին նախարարն է ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնում: Նիկոլաս Մադուրոն Մելենդեսին անվանել է «հայրենիքի զինվոր»:

2012թ. Մելենդեսը, լինելով Չավեսի մերձավոր զինակիցը, ծովակալի կոչում ստացավ: Հոկտեմբերին Չավեսը նրան մեծ լիազրություններ տվեց՝ նրա ստորաբաժանումները իրավունք ստացան ստուգումներ անցկացնելու պետական կազմակերպություններում: