Իշխանությունից հեռացված Եգիպտոսի իսլամիստ նախագահ Մուհամմեդ Մուրսին գործել է սեփական երկրի քաղաքացիների շահերին հակառակ: Այդ մասին ասվում է հայտնի եգիպտացի ազատական քաղաքական գործիչ Մամդուհ Համզայի հայտարարության մեջ: Նա դիմում էր ներկայացրել Եգիպտոսի Գլխավոր դատախազություն՝ մեղադրելով նախկին նախագահ Մուրսիին և «Մահմեդական եղբայրների» ղեկավարությանը պետական դավաճանության մեջ: Համզայի տեղեկատվությամբ, իսլամիստները զենք են մատակարարել և նպաստել են, որ ՀԱՄԱՍ-ի անդամները Եգիպտոսի քաղաքացիություն ստանան: Բացի այդ, ըստ նրա, Մուրսին ու նրա կողմնակիցները սադրանքներ էին նախապատրաստում Եգիպտոսի քաղաքացիների դեմ:






