AM
6 Հուլիս 2013 - 11:11 AMT

Ռուստամ Իբահիմբեկովը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից

Միավորված ընդդիմությունից Ադրբեջանի նախագահության թեկնածու, դրամատուրգ Ռուստամ Իբահիմբեկովը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից: Այդ մասին նա ասել է լրագրողներին:

Ըստ Իբրահիմբեկովի, նման որոշում է կայացվել առաջիկա նախագահական ընտրությունների կապակցությամբ: Ռուսական անձնագրից հրաժարվելուց հետո նախագահության թեկնածուն ունի միայն Ադրբեջանի քաղաքացիություն:

Ընդ որում, վերջին շրջանում Ռուսաստանում բնակվող դրամատուրգը նշել է, որ «միշտ եղել է Ադրբեջանի քաղաքացի, միշտ շարունակել է իր ստեղծագործական աշխատանքն Ադրբեջանում», հայտնում է Haqqin.az-ը:

74-ամյա Իբրահիմբեկովը մի շարք պիեսների ու կինոֆիլմերի սցենարների հեղինակ է: Նրա ամենահայտնի աշխատանքը «Անապատի սպիտակ արև» ֆիլմի սցենարն է:

Ադրբեջանի նախագահի ընտրությունները կկայանան աշնանը: